Մերձբալթյան բոլոր երկրներում թանգարաններ կան, որտեղ փակցված են այդ երկրների պետական դավաճանների լուսանկարները և նկարագրված են վերջիններիս դավաճանությունների մանրամասները:
Ամեն անգամ, երբ անցնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մեքենաների շարասյունը, և ականատես եմ լինում ինքնաբուխ «ողջույնի» տարափին, բավականություն եմ ստանում:
Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը՝ ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։
…1918 թվականին փորձեցինք ռուսական կայսրության ծայրամասային, աննշան, նույնիսկ հայության համար արհամարհած քաղաք կամ գյուղաքաղաք Երևանը մայրաքաղաք դարձնել:
Արևմտյան գլոբալիստական էլիտաները հակազդում են օբյեկտիվ գործընթացներին, հրահրում քաոս, հին ու նոր հակամարտություններ, իրականացնում, այսպես կոչված, զսպման քաղաքականություն, իսկ իրականում խարխլում զարգացման ցանկացած այլընտրանքային ինքնիշխան ուղի։
Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։
Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից-աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...